News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեզ մոտ իրավիճակ է ստեղծվել, երբ նախկինում անհայտ նպատակների համար համատիրությունների հավաքած միջոցները ծախսելիս ոչ մի փոփոխություն չի կատարվում: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ արդյունքում առաջանում են չափազանց անցանկալի հետեւանքներ, երբ մարդիկ հրաժարվում են համատիրություններին միջոցներ վճարել:

«Այսօր համատիրությունները անմխիթար վիճակում են ինչպես միջոցների հավաքագրման տեսակետից, այնպես էլ կառավարման: Այս հատվածում անհրաժեշտ են արմատական, համընդգրկուն եւ բազմակողմանի փոփոխություններ: Փաստացի չկա ոչ մի գործիքակազմ՝ ցույց տալու համար, թե ինչ է արվել հավաքած միջոցներով: Այս օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է, որ Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ եւս համատիրությունների ծառայությունների համար վճարեն, բայց ոչ թե ֆիզիկական անձի միջոցով, այլ բանկային փոխանցմամբ»,- պարզաբանեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ