News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկը կապում է դատական համակարգի վրա աննախադեպ ճնշման հետ։ Փաստաբանն իր կարծիքը հայտնել է դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում։

Արամ Օրբելյանի կարծիքով՝ դատարանում ներկայացված փաստարկները չէին կարող հիմք դառնալ նման որոշման համար։ «Կստանանք դատարանի որոշումը, այդ ժամանակ էլ ավելի առարկայորեն կասենք։ Բայց դատարանը պետք է դիտարկեր միայն այն, ինչ ներկայացվել էր դատարանում։ Իսկ դա բավարար չէ ինքնաբացարկի համար։ Հակառակ դեպքում, եթե դատարանը ղեկավարվել է լրացուցիչ տեղեկատվությամբ, ինքնաբացարկը պետք է վերցներ դիտարկման փուլում»,- նշել է փաստաբանը։

Նա հիշեցրել է, որ ինքնաբացարկի միջնորդության պատճառը ԱԱԾ-ում դիտարկվող զրպարտության գործն է Ֆեյսբուքի ոմն օգտատեր Արտակ Գալստյանի կողմից։ Գործը հարուցվել է իր՝ Մխիթար Պապոյանի հայտարարության հիման վրա։ «Այսինքն՝ յուրաքանչյուրը, ում դուր չի գա որոշումը, կարող է կազմակերպել նման մի բան, զրպարտչական բնույթի հոդված կամ հրապարակում։ Եվ կամ կհերքեն այն, ու կստեղծվի օբյեկտիվության «կասկած», կամ չեն հերքի, եւ կասկածը կամրապնդվի»,- նշել է Արամ Օրբելյանը։

Փաստաբանն ընդգծել է, որ Հայաստանում իրականացվում է աննախադեպ ճնշում դատական համակարգի վրա։ «Չեմ կարող գնահատել առանձին դեպքերը նախորդ տարիներին, բայց նման ճնշում համակարգի վրա առհասարակ տեղի չի ունեցել»,- ասաց փաստաբանը։ Որպես օրինակ նա ներկայացրեց Սեդա Սաֆարյանի փաստարկները, որը հայտարարում է Մխիթար Պապոյանի ոչ օբյեկտիվության մասին այն հիման վրա, որ նա ընկերություն է անում դատավոր Ալեքսան Ազարյանի հետ։ Օրբելյանը տեղեկացրեց, որ այս փուլում փաստաբանները ձեռնպահ են մնում դատավոր Մխիթար Պապոյանի գործողությունները գնահատելուց, բայց դատավորի որոշմանը ծանոթանալուց հետո կնախաձեռնվի դատավորին կարգապահական պատասխանատվության կանչելու ընթացակարգ արդարադատության իրականացում չցանկանալու պատճառով։ «Բայց միտումն ակնհայտ է. դատավորները կանգնած են ընտրության առջեւ՝ կամ որոշում կայացնել, որը չպետք է ընդունեն խղճով, կամ ռիսկի դիմեն։ Ընտրությունը վատի ու ամենավատի միջեւ է»,- նշել է փաստաբանը։ «Ես չեմ պնդում, որ Պապոյանին զանգահարել են կամ ցուցում տվել, որովհետեւ եթե նման տվյալներ ունենայի, կդիմեի համապատասխան գերատեսչություն։ Եվ զանգերի կարիք էլ չէր լինի։ Բանաձեւն այսպիսին է. ցանկացած դատավոր, որը գոնե ինչ-որ չափով բավարարում է Քոչարյանի պահանջը, ինքնաբերաբար դառնում է «ոչ օբյեկտիվ»,- նշել է Օրբելյանը՝ դատավորների վրա ճնշման բազմաթիվ օրինակներ բերելով։

Ինչ վերաբերում է Պապոյանի հիփոթետիկ մասնակցությանը որոշման պատրաստմանը, ինչի մեջ նրան մեղադրել է Արտակ Գալստյանը, ապա, հիշեցրել է փաստաբանը, դա արդեն ոչ թե ինքնաբացարկի, այլ միջնորդության հարց է արդարադատության իրականացմանը, հանցագործության կատարմանը։

Փաստաբանը նաեւ ենթադրել է, որ քանի որ խոսքը գործի մասին է, որով ամբաստանյալը գտնվում է կալանքի տակ, այն պետք է կարճ ժամկետում փոխանցվի այլ դատավորի։

Դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ