News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  ապօրինի շինություն մուտք գործած եւ գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով` 2019թ. հոկտեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Երեւանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 29.09.2019թ.ժամը 12:30-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, բանալիով բացել է Բուզանդ փողոցում գտնվող շինհրապարակի պահեստասենյակի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել էլեկտրական գործիքներ`պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են վերոնշյալ հասցեում առկա տեսանկարահանող սարքի  տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երեւում է առերեւույթ հանցագործություն կատարած անձը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցանքը կատարած անձին  հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Տպել
Ամենաշատ