News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 06
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ավտոմատացման սպառնալիքը տարածվում է ավելի ու ավելի շատ ոլորտներում։ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Մարկոս Լոպեզ Դե Պրադոյի խոսքերով՝ ներկայում ավտոմատացվել է աշխարհում ֆինանսական եւ ապահովագրական ոլորտի արդեն 6,14 մլն աշխատատեղ, հայտնում է HighTech+-ը։

Դե Պրադոն նշել է, թե պարտադիր չէ, որ մեքենաները ուղղակի կերպով խլեն մարդկանց աշխատատեղերը։ Շատ աշխատակիցներ ստիպված կլինեն հեռանալ, քանի որ չեն կարողանա հարմարվել ալգորիթմների հետ զուգահեռ աշխատանքին։

Bloomberg-ը նշում է, որ աշխատողներն արդեն պատրաստվում են ավտոմատացման հետեւանքներին։ Chartered Financial Analyst-ի ավագ տնօրեն Ռեբեկա Ֆենդերի խոսքերով՝ ֆինանսական վերլուծաբանների 43 տոկոսը սպասում է առաջիկա 5-10 տարիների ընթացքում իր աշխատանքում զգալի փոփոխությունների։

Ֆենդերի կարծիքով՝ ալգորիթմների ճնշման տակ իսպառ կվերանան երեք մասնագիտություններ՝ վաճառքի գործակալներ, թրեյդերներ եւ արտադրողականության վերլուծաբաններ։

Գործընթացին դիմադրելն անօգուտ է։ Modern Markets Initiative-ի գլխավոր տնօրեն Քրիստեն Վեգները նշել է, որ ֆինանսական ընկերությունների ղեկավարների համար ավելի շահավետ է խթանել ավտոմատացումը, այլ ոչ թե փորձել արգելակել այն։ Այդ դեպքում կարելի է ակնկալել նոր աշխատատեղերի ստեղծում՝ տեխնիկական մասնագետների, օրինակ՝ ծրագրավորման, կիբեռանվտանգության եւ տվյալների պաշտպանության ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ