News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 21
USD
479.34
EUR
531.59
RUB
7.78
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

McLaren-ը հրապարակել է տեղեկատվություն նոր ճանապարհային մոդել 620R-ի մասին, որը ստեղծվել է 570S GT4 բազայի վրա։ Մոդելը շատ բաներով կրկնում է մրցաշարային տեսակը, հայտնում է Motor-ը։

McLaren 620R-ն ունի նույն 3,8 լիտրանոց V8 շարժիչը, որն օգտագործում են GT4-ի կուպեում։ Այդպիսի շարժիչով սոպերքարը 3 վայրկյանից էլ քիչ ժամանակում մինչեւ «հարյուր» արագություն է բացում, 8,1 վայրկյանում՝ 200 կմ/ժ արագություն, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 322 կմ/ժ։

Ինչ վերաբերում է աերոդինամիկ տարրերին, ապա 620R-ն ունի կարգավորվող հետին հակաթեւ՝ ածխաջրածնային մանրաթելերից, որ փոխառնված են 570S GT4-ից։

Մոդելը կթողարկեն սահմանափակ խմբաքանակով՝ 350 օրինակ։ Դրանցից յուրաքանչյուրը կստանա հերթական համարով ցուցանակ։ Գնորդները կարող են ընտրել ավտոմեքենայի երեք գույն՝ McLaren Orange՝ սպիտակ մրցաշարային գծերով, Silica White կամ Onyx Black՝ նարնջագույն գծերով։

McLaren 620R-ի արժեքը 250 000 ֆունտ սթեռլինգ է։ Գնի մեջ մտնում է McLaren Track Day-ի վկայագիր եւ դաս մասնագետի հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Hyundai պիկապը կստանա նոր 6-ցիլինդրանի տուրբոդիզել
Ապագայում Hyundai ընկերությունը մտադիր է զարգացնել դիզելային շարժիչների ուղղությունն ու պատրաստ է դրանք էլեկտրիֆիկացնել…
Volkswagen-ն ու Ford-ը պատրաստվում են համատեղ արտադրել նոր սերնդի ամենագնացներ
Ford-ի հետ համագործակցությունը Volkswagen-ին թույլ է տվել վերադառնալ նախագծին. միության շրջանակում «գլոբալ» մոդելը կարող է եկամտաբեր դառնալ…
ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են 7 նստատեղ ունեցող տրանսպորտի գազաբալոնը տեղադրել բացառապես մեքենայի տանիքին
Ըստ հիմնավորման՝ նախագիծը անհրաժեշտ է այն պատճառով, որ տրանսպորտային միջոցների պատահարների ժամանակ գազաբալոնային համակարգը հաճախ այրվում է․․․
Ford Mustang-ի ստեղծողի պատմական Dodge Viper-ը աճուրդում կրկնակի գնով է վաճառվել
Dodge Viper նախագծի ոգեշնչող Լի Յակոկան սերիական առաջին սպորտքարը, որը գործարանից դուրս է եկել 1992թ․, ձեռք է բերել 001 համարով․․․
Lexus LC 500 Convertible եզակի կաբրիոլետը վաճառքի կհանվի
Այն վաճառքի կհանի ամերիկյան Barrett-Jackson աճուրդի տունը...
Նիդեռլանդներում պատրաստում են երկրորդային օգտագործվող աղբից պատրաստված էլեկտրաքարի նախատիպը
Luca նախագծի հեղինակները կարծում են, որ պոլիմերներից էլեկտրաքարի հաջողված օրինակը թույլ կտա արդյունաբերության ուշադրությունը գրավել էկոլոգիայի եւ արտանետումների վերամշակման վրա․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ