News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ստորագրել է մի քանի հրամաններ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, Սարգսյանի հրամանով ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Սամվել Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոկանատարի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար է նշանակվել Գրիգոր Պողոսյանը։

Սարգսյանի մեկ այլ հրամանով Ռաֆայել Ասրյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ