News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործով լսումներ է անցկացնում։ Դրանց նպատակը հետաքննության ընթացքում ստացված վկայությունները պաշտոնապես ստանալն ու գործին կցելն է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Լսումներին, որպես վկաներ, մասնակցում են իրավաբանական հանձնաժողովի խորհրդատուներ Բարի Բերքը եւ Սթիվեն Կաստորը, ինչպես նաեւ հետախուզության հարցերով խորհրդատու Դենիել Գոլդմանը։

Հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը իր բացման խոսքում հայտարարել է, որ նախագահն իրեն բարձր է դասել երկրի շահերից եւ խախտել է ժողովրդի առջեւ իր հիմնական պարտավորությունը, նա խախտել է երդումը։ Նադլերը նաեւ նշել է, որ թեեւ նախագահին առաջարկվել է մասնակցել լսումներին, նա նախընտրել է դա չանել։

Հանձնաժողովի անդամ, հանրապետական Դագ Քոլինզը քննադատության է ենթարկել հետաքննության ընթացքը՝ այն համեմատելով քաղաքական վենդետայի հետ։ Հանձանժողովի անդամ մի քանի այլ հանրապետականներ կոչ են արել «փոքրամասնության առանձին լսումներ» անցկացնել։

Միաժամանակ, Սպիտակ տունն ու նրա դաշնակիցները հարձակումներ են գործում դեմոկրատների եւ նրանց կողմից նախաձեռնված հետաքննության վրա։

Սպիտակ տան գլխավոր իրավաբան Փեթ Սիպոլոնեն հետաքննությունն անվանել է «բացարձակ անհիմն», իսկ իմպիչմենթի հոդվածների պատրաստումը «իրավասությունների անպատասխանատու չարաշահում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ