News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

The Washington Post թերթը հաստատում է, որ ստացել է գաղտնի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ամերիկյան հասարակությանը մոլորության մեջ են գցել՝ կապված Աֆղանստանի պատերազմի հետ, որպեսզի ճնշեն ԱՄՆ-ի հաջողության հնարավորության հանդեպ կասկածները։

Թերթը հայտարարել է, որ ստացել է ավելի քան 2000 էջ փաստաթուղթ, որոնք եղել են «Քաղված դասեր» անվանումով կառավարական երկար զեկույցի մի մասը։ Դրանում ավելի քան 600 մարդու, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ կապված արտասահմանցիների եւ 20 աֆղանցի պաշտոնյայի հետ հարցազրույցների միջոցով ուսումնասիրվել են ռազմական գործողությունների անհաջողությունները։

Թերթը նշում է, որ հարցազրույցները «մեղմացնում են մինչ այժմ շարունակվող պատերազմի հիմնական տապալումները», քանի որ «ԱՄՆ պաշտոնատար անձինք խոստովանել են, որ մարտական գործողությունների իրենց ռազմավարությունները անդառնալի սխալ են եղել, եւ Վաշինգտոնը հսկայական միջոցներ է ծախսել՝ փորձելով Աֆղանստանը վերածել ժամանակակից երկրի»։

«Հարցվածներից ոմանք նկարագրել են հասարակությանը մոլորեցնելու ԱՄՆ կառավարության ակնհայտ եւ հետեւողական ջանքերը։ Նրանք հայտնել են, որ Քաբուլի ռազմական շտաբում եւ Սպիտակ տանը սովորական բան էր վիճակագրության խեղաթյուրումը, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Միացյալ Նահանգները հաղթում է պատերազմը, մինչդեռ դա այդպես չէր»,- գրում է Post-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ