News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կան ծխախոտային արտադրատեսակներ, որոնք տարբեր ձեւերով են՝ ծամելու կամ օրգանիզմ ներքաշելու, եւ որեւէ կողմնակի ազդեցություն չեն թողնում միջավայրի ու օդի վրա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9–ին, Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Պատգամավորի խոսքով՝ մարդիկ կան, որ նշված տարբերակներոով նաեւ պայքարում են ծխելու դեմ.

«Այս արտադրատեսակներով՝ մարդիկ նաեւ պայքարում են ծխելու դեմ, նրանք շատ հաճախ դրանք օգտագործում են, որպեսզի կարողանան մեղմել ծխելը թողնելու հետեւանքները եւ ցանկությունը»,– ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ կա վիճակագրություն, որ այն երկիրը, որտեղ այս օրենքը գործում է, ծխողների թիվը շարունակում է մնալ բարձր. «Ռուսաստանը, որտեղ ծխելն արգելվում է, համարվում է առաջին երկիրը, որտեղ բնակչության մեկ շնչին ընկնում են ամենաշատ գլանակները, մեկ օրվա ընթացքում»։

Պատգամավորի խոսքով՝ ճիշտ կլիներ, որ այս օրենքի նախագիծը ներկայացներ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Ուզում եմ հասկանալ, թե որտե՞ղ է Արսեն Թորոսյանը, ի վերջո սա այն օրենքն է, որը նա աշխուժորեն լոբբինգ էր անում, եւ կարծում եմ ԱԺ–ին պատիվ կլիներ, որ նախարարը ներկայացներ այդ օրենքը եւ ոչ թե փոխնախարարը»,– եզրափակեց Սամսոնյանը։

Տպել
Ամենաշատ