News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փարիզում սկսվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու առաջին երկկողմ հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկու երկրների առաջնորդների բանակցությունները անցնում են «նորմանդական» ձեւաչափով գագաթաժողովից հետո։ ԶԼՄ-ների ակնդետ ուշադրությունը գամված է հենց այս երկկողմ հանդիպմանը։ Նախագահները դեռեւս երբեք չէին հանդիպել, միայն մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել։

Ավելի վաղ Փարիզում գագաթաժողովի ժամանակ Պուտինը ժեստով իր ուկրաինական գործընկերոջը «շրջել էր» լուսանկարիչների կողմը։

Հանդիպման սկզբին Ուկրաինայի նախագահը շփոթել է սեղանի շուրջ տեղերը եւ ցանկացել է նստել Ռուսաստանի առաջնորդի տեղը։ Այնուհետեւ Զելենսկին մեջքով դեպի նկարահանման խցիկը բացել է փաստաթղթերով թղթապանակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրան ձեռքով ցույց է տվել, որ հետեւում լրագրողներն են։ Զելենսկին միանգամից չի հասկացել, թե ինչ են իրեն ասում։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը խնդրել է նրան շրջվել, որից հետո Զելենսկին, նայելով տեսախցիկին, ժպտացել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ