News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում գնաճը ընթացիկ տարվա սկզբից մինչեւ նոյեմբերի վերջ հասել է 5,51 հազար տոկոսի: Եկուշաբթի այսպիսի տվյալներ էր հրապարակել Բոլիվարական հանրապետության Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարան) ֆինանսների հարցերով կոմիտեն: Օրենսդիր մարմինը վերահսկում են Նիկոլաս Մադուրոյի գլխավորած կառավարության քաղաքական ընդդիմախոսները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նոյեմբերին ինֆլյացիան արագացել է եւ հասել 35,8 տոկոսի, Ծննդյան տոնը նշելը մեծապես դժվարացել է երկրի բնակիչների գերակշիռ մեծամասնության համար, որոնք դոլարին հասանելիություն չունեն»,- Twitter-յան իր էջում գրել է կոմիտեի անդամ Անխել Ալվարադոն: Ըստ խորհրդարանի պատգամավորների հաշվարկների՝ տարեկան արտահայտությամբ գնաճը կազմել է 13,4 հազար տոկոս:

Վերջին տարիներին Վենեսուելան վերապրում է սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որն ուղեկցվում է հիպերինֆլյացիայով, ազգային արժույթի դեւալվացիայով եւ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտով: Ըստ ՄԱԿ տվյալների՝ երկրից հեռացել է մոտ 4,5 մլն փախստական եւ միգրանտ, որոնց գրեթե 80 տոկոսը տարածաշրջանի պետություններում են: Որոշ կանխատեսումներով՝ 2020 թվականին նրանց թիվը կարող է հասնել մինչեւ 6,5 մլն մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ