News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աղջիկ է լույս աշխարհ եկել ինքնաթիռում, որը Սան Պաուլուից թռչում էր Չիլիի մայրաքաղաք Սանտյագո։ Միջադեպի կապակցությամբ օդաչուները ստիպված էին ինքնաթիռն իջեցնել Պորտու Ալեգրի (Բրազիլիայի հարավ) քաղաքում, որտեղ մորն ու մանկանը հանձնեցին բժիշկներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով G1 պորտալին։

Չիլիացի զույգը վերադառնում էր տուն՝ Ռիո դե Ժանեյրոյում արձակուրդից հետո։ Բժիշկը, որի հսկողության տակ էր գտնվում կինը, նրան տեղեկանք էր տվել, որը թույլ էր տալիս ավիաթռիչքներ կատարել՝ չնայած այն բանին, որ արդեն հղիության իններորդ ամսում էր։ Բայց Սան Պաուլուի տարանցիկ օդանավակայանից թռիչքից հետո, երբ օդանավը բարձրություն վերցրեց, ապագա մոր ցավերն սկսվեցին։ «Նա վատ էր զգում, կծկումները հաճախակիացել էին»,- պորտալը մեջբերում է երեխայի հոր՝ Մանուել Էռնանդեսի խոսքերը։

Սրահում շտապօգնության միանգամից երկու բժիշկ եւ բուժքույր կային, որոնք օգնեցին փոքրիկին լույս աշխարհ գալ։ «Նրա ծնունդի առիթով ծափահարում էր ողջ ինքնաթիռը»,- հիշում է հայրը։

Պորտու Ալեգրիում՝ Ռիու Գրանդի դի Սուլ նահանգի մայրաքաղաքում, ծնողներին եւ փոքրիկին իջեցրին ինքնաթիռից եւ հանձնեցին բժիշկների բրիգադին։ Պորտալի տեղեկատվությամբ՝ մոր եւ մանկան առողջությանը ոչինչ չի սպառնում։ 3,3 կիլոգրամ քաշով եւ 48 սանտիմետր հասակով նորածին աղջկան անվանեցին Տրինիդադ (իսպ. Երրորդություն)։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ