News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները հայտարարել են, որ երկրի 2020 թվականին 738 մլրդ դոլարի պաշտպանական բյուջեի հարցում համաձայնության են հասել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնեցված պաշտպանական բյուջեն ներառում է Ուկրաինային 300 մլն դոլարի օգնություն, հետեւում է երկուշաբթի Ներկայացուցիչների պալատի համապատասխան կոմիտեի հրապարակած փաստաթղթից: Միջոցները հատկացվելու են անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության իրականացման համար:

Նախագիծը նաեւ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնում է հաշվետու լինել Ռուսաստանին զսպելու միջոցառումների վերաբերյալ:

«Ազգային պաշտպանության ռազմավարությունը ընդունում է, որ ներկայումս մենք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լուրջ մրցակցության մեջ ենք: Մեր մրցակիցները ցանկանում են խախտել միջազգային կարգը եւ ազդեցություն ձեռք բերել: Ուստի 2020 ֆինանսական տարում ազգային պաշտպանության բյուջեի նախագիծը ներառում է միջոցառումներ, որոնք կոչված են աջակցելու Ամերիկայի մրցունակությունը, ինչպես նաեւ օգնելու մեր դաշնակիցներին եւ գործընկերներին: Դրանք ներառում են պաշտպանության նախարարին ներկայացվող նոր պահանջներ՝ հաշվետու լինել ռազմավարական հակառակորդներին զսպելու եւ հաղթելու համար ազգային պաշտպանական ռազմավարության կիրառման մասին»,- Նշված է փաստաթղթում: Բյուջեում «Ռուսաստանի զսպման» համար հատկացված է լրացուցիչ 734,3 մլն դոլար:

Դրանից բացի, ըստ նախագծի՝ ԱՄՆ-ին արգելված է Թուրքիային փոխանցել F-35 օդանավեր՝ կապված Անկարային Ս-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների հետ:

Ակնկալվում է, որ բյուջեի նախագիծը կընդունվի մինչեւ 2019 թվականի վերջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ