News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արդեն որերորդ անգամ մենք տեսնում ենք երկակի ստանդարտների կիրառում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Արդեն որերորդ անգամ մենք տեսնում ենք երկակի ստանդարտների կիրառում, եթե տարբեր դեպքերում դա մեզ ուղղակի տհաճ էր, հիմա բեռ է դառնում քաղաքացիների վրա։ Եթե մենք խոսում  ենք հին համակարգից մնացած մարդկանց մասին, որոնք վստահություն չունեն, ապա հին համակարգից մնացած նախարարներ ունեք, պատգամավորներ, ունենք ԿԲ նախագահ, տարբեր պաշտոնյաներ, բայց բոլորը ձեզ ձեռք են տալիս, բայց կա մի կառույց և ինչ-որ մարդիկ, որոնց ասում ենք՝ եկեք փող տանք, ուղարկենք տուն՝ լուծելու ճգնաժամ, որն առնվազն մտացածին է։ Երեկ մենք այստեղ քննարկում էինք միջազգային պայմանագրեր, որոնք մասին եզրակացություն է տվել ՍԴ-ն, ուրեմն այդ կառույցն աշխատում է, և այնտեղ միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն է»,-նշեց նա։

Գորգիսյանը շեշտեց՝ կոռուպցիոներ են եղել ՍԴ դատավորները, նստացրեք, արտոնյալ պայմաններով ուղարկում ենք թոշակի, որ ինչ լինի՞․ «ՀՀ քանի՞ քաղաքացի է առնչվում ՍԴ-ին, քանիսն է մտահոգ ՍԴ ճգնաժամով, հարգելի քաղաքական մեծամասնություն քաղաքական դաշտը լցրել եք կեղծ օրակարգերով, մենք մեր առջև ծառացած լիքը խնդիրներ ունենք, որոնք անտեսել ենք, և կենտրոնացել ենք լուծելու մի խնդիր, որը հետաքրքրում է միայն ձեզ։ Կոռուպցիոներ են եղել ՍԴ դատավորները, նստացրեք, արտոնյալ պայմաններով ուղարկում ենք թոշակի, որ ինչ լինի։ Ասենք ապրեք, լա՞վ եք արել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ