News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ ավստրալական Բասելթոն քաղաքի, որը գտնվում է երկրի արեւմուտքում, ափամերձ շրջանում կավարտեն ինքնատիպ էլեկտրամագնիսական «վարագույրի» տեղադրումը, որի նպատակը շնաձկներին ափին մոտ չթողնելն է։ Այսպիսով քաղաքի իշխանությունները ցանկանում են ապահովել զբոսաշրջիկներին, որոնք գալիս են դիտելու Հարավային կիսագնդի ամենաերկար նավամատույցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ABC News-ին։

«Չորս տարվա ընթացքում մենք հարցրել ենք մեր հյուրերին այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել քաղաքի զբոսաշրջային հատվածը, եւ ավելի քան 9 հազար մարդու պատասխանների հիման վրա եկել ենք այն եզրակացության, որ մարդիկ ցանկանում են սուզվել եւ լողալ, ցանկանում են տեսնել զարմանալի ծովային բնակիչներին, բայց գրեթե բոլորին խանգարել է վախը շնաձկներից»,- ասել է «Բասելթոնի նավամատույց» պարկի գլխավոր տնօրեն Լիզա Շրիվը։

Որպեսզի զբոսաշրջիկները չվախենան շնաձկներից եւ պակաս վտանգավոր էլեկտրական սկատներից, նավամատույցի ջրերում տեղակայում են էլեկտրամագնիսական ճառագայթման 20 աղբյուր, որոնք արտացոլում են ծովի 50 x 20 մետր տարածքը նավամատույցի վերջնամասում։ Այսպիսով նրանք գոյացնում են ինքնատիպ «վարագույր», որը պետք է հեռու պահի վտանգավոր ծովային բնակիչներին զբոսաշրջիկներից։

«Այդ սարքերի աշխատանքի սկզբունքը բավական պարզ է։ Դրանք արտադրում են էլեկրտամագնիսական ազդակներ ժամանակի ոչ մեծ միջակայքերում, եւ որքան մոտ են դրանք լողում «վարագույրին», այնքան ավելի վատ են իրենց զգում, ինչը ստիպում է նրանց հետ շրջվել։ Այս պատնեշը չի վնասում շնաձկներին, այլ պարզապես վախեցնում է, իսկ ավելի փոքր ծովային կենդանիների համար էլեկտրամագնիսական ցանցը կտեղադրվի եւ կգործարկվի այս շաբաթվա վերջին։

Բասելթոնի նավամատույցը Հարավային կիսագնդում ամենաերկար փայտե մատույցն է, այն 2 կիլոմետր ջրի մեջ է Աշխարհագրագետի ծոցում։ Մատույցը կառուցվել է 1853 թվականին բեռնանավերով փայտանյութ տեղափոխելու համար, որոնք ուղարկվում էին Ավստրալիայից։ Այն բազմիցս նորոգել են եւ երկարացրել, մինչեւ որ 1960 թվականին երկարությունը հասել է 1841 մետրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել