News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մեր բոլոր ծրագրերը ներկայացված են դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից  եւ դրանից բխող գործողությունների ծրագրով 2019-2024թթ.: Այդ մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատությանը, ապա, ըստ նախարարի, տեղի է ունեցել բանավեճ, եւ հանրությունը կարող է իր եզրահանգումները կատարել ՝ որքանով էր արդարացված  ընդդիմադիրների կարծիքը և որքանով էր արդարացված իշխանության դիրքորոշումը, եւ  «արդյոք արհեստկան էին  հնչած փաստարկները, թե՝ ոչ»:

Դիտարկամանը, որ Վազգեն Ռշտունու կարծիքով ճնշումներ կան դատական համակարգի վրա եւ օրենսդիր, եւ գործադիր մարմինների կողմից, Բադասյանն ասաց. «Ես չգիտեմ՝ պարոն Ռշտունին ինչ ի նկատի ունի: Եթե ի նկատի ունի մեր ներդրվող բարեվարքության մեխանիզմները, որոնք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանում են, ապա կարծում եմ, որ, օրինակ, մենք, հանրությունը իրավունք ունենք իմանալու արդյոք քրեական գործ քննող դատավորը քրեական հեղինակության հետ, օրինակ, հանդիպումներ ունենում է, ասենք երրորդ մասի քրեական հեղինակության հետ, հետո գալիս է դատական նիստերի դահլիճ  եւ լուրջ դեմքով քրեական գործով արդարադատություն է իրականացնում, թե՝ ոչ:  Օրինակ դա իրավունք ունենք իմանալ: Իրավունք ունենք իմանալ արդոք կոռումպացված պաշտոնյայի հետ կրկին շփվում է, թե՝ ոչ »:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ