News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի դատավորների իրավունքն է օգտվել այս հնարավորությունից, համենայնդեպս, սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունված ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթին։

Մակունցի խոսքով՝ սա ինստիտուտների կայացման համար եւ բարեփոխումներ իրականացնելու համար կարեւոր քայլ է։

«Արդյոք ՍԴ դատավորները կընդունեն, թե ոչ, դա իրենց իրավունքն է։ Սա այն քայլերից մեկն է, որը միտված է բարեփոխումներին եւ այդ ինստիտուտի կայացմանը։ Շատ եմ կարեւորում Արդարադատության նախարարության ռազմավարական փաթեթը, որն իր մեջ ներառում է ոչ միայն գործադիրի կողմից քայլերի շարք, այլեւ ենթադրում է օրենսդրական նախագծերի ընդունում։ Ավելի շատ կարեւորում եմ հենց այդ փաթեթը, որովհետեւ համապարփակ, խորքային փոփոխությունների համար այն մեծ նշանակություն է ունենալու։ Արդարադատության նախարարությունը հիմա աշխատում է նաեւ ոստիկանության բարեփոխումների շուրջ, որը նույնպես համարում եմ դրա մի մասը»,– ասաց պատգամավորը։

Տպել
Ամենաշատ