News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Յուրի Լուժկովի օգնական Թիմուր Շոգենովը ՌԵՆ ԹՎ-ի հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետը մահացել է հիվանդանոցում վիրահատությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յուրի Միխայլովիչ Լուժկովը ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: Մոսկվայի քաղաքապետ է ընտրվել 1996 թվականի հունիսին, 1999 թվականի դեկտեմբերին եւ 2003 թվականի դեկտեմբերին: Վաղաժամկետ իր լիազորությունները վայր է դրել 2010 թվականին:

Ավելի վաղ Յուրի Լուժկովի մահվան մասին հայտնել էր քաղաքային վարչակազմում աղբյուրը, ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել էր Սերգեյ Սոբյանինը: Նա իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայի նախկին քաղաքապետի հարազատներին եւ մտերիմներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ