News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Անվտանգության տեսակետից Հայկական ատոմային էլեկտրակայանը գնահատվում է ամենաբարձր միջազգային ստանդարտներով, ուստի ադրբեջանական կողմը կարող է այս առումով չմտահոգվել: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով կայանի հնարավոր փակման հարցին:

Նախարարի խոսքով՝ ԱԷԿ-ի շահագործման եւ նրա անվտանգության հարցերը քննարկվում են, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ, եւ այս պահին չկա էներգիայի այլընտրանքային աղբյուր, որը կկարողանար ԱԷԿ-ը փոխարինել:

Նա նշեց, որ այսօր ԱԷԿ-ն բավարարում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի 40 տոկոսը, իսկ արդիականացման համապատասխան աշխատանքներ կատարելուց հետո այս ցուցանիշը կարող է հասնել մինչեւ 50 տոկոսի: «Հայաստանի համար ԱԷԿ-ն ունի ռազմավարական կարեւոր նշանակություն, եւ մեր միջազգային գործընկերները պետք է այս հարցին ըմբռնումով մոտենան»,- շեշտեց Պապիկյանը:

Նախարարը պարզաբանեց, որ նախատեսվում է շահագործման ժամկետը երկարացնել մինչեւ 2026 թվականը, իսկ պարբերաբար արդիականացնելու դեպքում այն կարելի է երկարացնել նաեւ մինչեւ 2036 թվականը:

Հիշեցնենք, որ օրերս «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովում Հայկական ԱԷԿ-ը փակելու հարցը բարձրացնելու ադրբեջանական պատվիրակության փորձը  ձախողվել է հայկական պատվիրակության ջանքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից». «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց...
Սոմալին Թուրքիային հրավիրել է նավթ հետախուզել իր ծովերում. Էրդողան
Առաջարկություն կա Սոմալիից...
Առաջին փուլում նախատեսվում է կրճատել 600 աշխատակից. «Գազպրոմ Արմենիա». Tert.am
Ընկերությունից հայտնում են, որ ՀՀ սահմանին բնական գազի գնի բարձրացումը….
Գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի հետեւանքներ. Արա Վարդանյան
Խոսքը ոչ միայն հասարակ սպառողների մասին է, այլ նաեւ բիզնեսների մասին, որը բերելու է շատ լուրջ թանկացումների…
Գազի բանաձեւային գնագոյացման դեպքում կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում. Փոխվարչապետ
Վստա եմ, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիայում»...
«Պետք է սպասենք մինչեւ ապրիլի 1-ը, որից հետո ավելի հստակ կլինի». Փոխվարչապետը գազի սակագնի բարձրացման մասին
Հարցին, թե բյուջեն պլանավորո՞ւմ է փոխհատուցել բնակիչների ծախսերը, եթե գազի սակագինը բարձրանա, փոխվարչապետը չբացառեց նման հնարավորությունը...
Ֆոտոռեպորտաժներ