News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեր երկրին թույլ կտա մեծացնել էլեկտրաէներգիայի տարանցման ներուժը: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ տարանցման հնարավորությունները կմեծանան ոչ միայն Իրանի եւ Վրաստանի հետ, այլեւ, այդ թվում, Եվրասիական տնտեսական միության երկրների եւ մասնավորապես՝ Ռուսաստանի հետ:

Նշենք, որ «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է 2021 թվականի դեկտեմբերի 31: ԷՀԳ կառուցումը նախապես պետք է ավարտվեր 2018 թվականին, սակայն ժամկետներն այնուհետեւ տեղափոխվել էին 2020 թվական: 400 կՎ հզորությամբ ԷՀԳ կառուցման նախագծի ընդհանուրն արժեքը կազմում է ավելի քան 107 մլն եվրո: Սպասվում է, որ ԷՀԳ-ն 3 անգամ կընդլայնի Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման միջանցքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ