News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Օրերս երեւանյան լրատվամիջոցներում աշակերտուհու վրա շան հարձակման մասին լուր էր տարածվել։

Մամուլում գրում էին, որ հարձակումը տեղի է ունեցել դպրոցի մոտ, շունը կծել է աղջկան, նրան հիվանդանոց են տարել։

Ավելորդ է ասել, որ պատմությունը տխուր է։ Ոմանք վրդովված սկսեցին պահանջել ոչնչացնել շներին։ Չփորձելով դատել, թե արդյոք շանը չէ՞ին դրդել հարձակվել աղջկա վրա՝ աղջիկն ինքը կամ մեկ ուրիշը, նշեմ, որ դեպքերի մեծ մասում կենդանիները մեղավոր չեն։ Հաճախ փողոցում կարելի է հանդիպել շների և կատուների հանդեպ չպատճառաբանված ագրեսիայի։ Ոտքով խփել, հարվածել, գոռալ։

Ամեն օր ստիպված եմ լինում ականատես լինել նույն պատկերին՝ Հարավարեւմտյան թաղամասում երեւանյան դպրոցի աշակերտները տուն գնալիս ամեն կերպ կատաղեցնում են շներին։ Կցված տեսանյութը նկարահանվել է հենց այսօր։ Մանկական էներգիան հորդում է, եւ չունենալով ռացիոնալ կիրառում՝ իռացիոնալ ելք է գտնում։

8-14 տարեկան երեխաները արկածներ որոնելիս արդեն ոչ առաջին շաբաթը եւ նույնիսկ ոչ առաջին ամիսը զվարճանում են նրանով, որ կատաղեցնում են շներին, իսկ երբ նրանք վերջիվերջո որոշում են պարզել, թե ինչ են իրենցից ուզում, փախչում են։ Ծանր ուսապայուսակներով, այժմ արդեն ձմեռային ծանր հագուստով, մեքենաներին ընդառաջ, հրմշտում են միմյանց։ 

Եթե հանկարծ շները չեն ցանկանում մասնակցել «խաղին», սիրելի երեխաները նրանց վրա քարեր են նետում։ Բնականաբար, դրանք դիպչում են ե՛ւ լուսամուտներին, ե՛ւ մեքենաներին։ Եթե ծաղրուծանակի զոհ գտնել չի հաջողվում, երեխաները քարերով հարվածում են առաջին հարկի բնակիչների դռներին, եւ շարունակությունը՝ ըստ սցենարի։

Դպրոցի տնօրենին դիմելը շոշափելի արդյունք չտվեց։ Ուսուցիչը սարսափեց երեխաների վարքագծից, խոստացավ միջոցներ ձեռնարկել, սակայն ամեն ինչ դրանով ավարտվեց։ Տեսականորեն իրենց եւ շրջապատի համար ոչ անվտանգ զվարճանքները տեղի են ունենում դպրոցի տարածքից դուրս, թեեւ՝ անմիջական հարեւանությամբ։ Աշխատավայրում զբաղված ծնողները տեղյակ չեն, թե ինչով են զբաղվում իրենց երեխաները։

Շատ անցանկալի է մռայլ կանխատեսումներ անելը, սակայն եթե, Աստված մի արասցե, երեխաներից որեւէ մեկի հետ բան պատահի, վստահ եղեք, միաձայն մեղավոր կհայտարարվի շունը։ Նրա միակ ցանկությունն այն է, որ իրեն հանգիստ թողնեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ