News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ժամանակակից Եվրոպան զրկված է առաջնորդ քաղաքական գործչից: Նա այսպիսի տեսակետ է հայտնել երեքշաբթի Անկարայում ելույթ ունենալիս:

«Ժամանակակից Եվրոպան ապրում է առաջնորդության ճգնաժամ, եւ ես Եվրոպայի քաղաքական գործիչների շարքում չեմ տեսնում մարդու, ում կարելի է անվանել օրինակելի եվրոպական առաջնորդ»,- «Անատոլիական» գործակալության փոխացմամբ՝ ասել է նա:

Էրդողանի կարծիքով՝ նախկինում այդպիսի առաջնորդ էր Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը:

Թուրքիաի նախագահը, միաժամանակ, Կատարի էմիր շեյխ Թամին բեն Համադ Ալ Թանիին անվանել է «Պարսից ծոցում երիտասարդ եւ դինամիկ առաջնորդ», քանի որ նա «մշտապես աղքատների կողքին է կանգնած եւ օգնում է կարիքավոր երկրներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ