News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը տարածաշրջանային միասնության կոչ է արել՝ Իրանին հակազդելու եւ էներգամատակարարման ու ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար, փոխանցում է Reuters-ը:

«Այսօր մեր տարածաշրջանը մարտահրավերների է բախվում, որոնք համաձայնեցված ջանքեր են պահանջում՝ նրանց հակազդելու համար, քանի որ իրանական ռեժիմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, որոնք սպառնում են անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է նա:

Սաուդցի թագավորը նաեւ միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել միջուկային եւ բալիստիկ հրթիռների ոլորտում Իրանի ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ