News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը` ք. Հելսինկի) և նորանշանակ ռազմական կցորդ, մայոր Յան Պուկիլային (նստավայրը` ք. Մոսկվա), հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Պուկիլային  առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվել է միջազգային խաղաղության և կայունության ապահովման գործողություններին երկու երկրների ակտիվ ներդրման կարևորությունը, հատկապես` Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, որտեղ համատեղ առաքելություն են իրականացնում հայ և ֆինն զինծառայողները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել