News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօր՝ դեկտեմբերի 10-ին, դատական նիստին Ամիրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, ինչը դատարանը մերժեց։ Նշենք, որ այս նիստին պետք է ապացույցների հետազոտման փուլ անցկացվեր։

Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ ներկայացնելիս նշել էր, որ նա անաչառ չէ:

Ինչպես նախորդ նիստին, այս նիստին նույնպես պաշտպան Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց, որ Նազիկ Ամիրյանի եւ Մանվել Գրիգորյանի գործերն անջատելը սխալ է, եւ դրանք հնարավոր չէ առանձին քննել։ Պաշտպանները պնդեցին, որ գործի անջատումն ապօրինի որոշում է եղել:

Պաշտպանը չբացառեց, որ հետագայում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը թույլ տա նրան ներկայանալ դատարան։ Նրա խոսքով՝ եթե գործերի անջատման հիմքում դրվում է Գրիգորյանի առողջական վիճակը, ապա պետք է դատարան հրավիրվեին Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվող փորձագետները եւ հարցնեին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանը կարող է մասնակցել դատական նիստերին, թե ոչ։

Մեղադրող դատախազ Վահե Թովմասյանն առարկեց՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է։

Դատարանն էլ որոշեց մերժել պաշտպանների միջնորդությունը։

Դատական նիստն հետաձգվեց դեկտեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձնացնել Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դատական գործերը եւ կքննվեն առանձին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՃՏՊ ՌԴ Սարատովի մարզում. Զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը՝ վիրավոր են. Դեսպանատուն
Պատահարը տեղի ունեցել ս/թ․ հունվարի 27-ին...
Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է. ՔԿ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է…
ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել Նարեկ Մալյանից․ Տիգրան Աթանեսյան
Կասկածը չհաստատվելու դեպքում, ոստիկանությունը պարտավոր է հատկապես այս դեպքում հրապարակավ ներողություն խնդրել ՀՀ ոստիկանության․․․
Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ Հայկ Գրիգորյան
Հաշվի առնելով նրա կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի դիմումը, մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով…
Խոշոր վթար-հրդեհ Շիրակում. բախվել են Nissan X-Trail-ն ու Opel-ը. վերջինս վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ (ֆոտո)
Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15:50-ի սահմաններում Շիրակ գյուղի վարչական տարածքում՝ գերեզմանների հարեւանությամբ…
Չինաստանում կորոնավիրուսի բռնկման բարձրակետը կլինի մոտ 7-10 օր հետո
Հիվանդության մասշտաբային աճ չի լինի…