News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ ամերիկյան տեխնոլոգիաները ատոմակայանների զարգացման համար օգտագործել ցանկացող մյուս երկրները պետք է համաձայնեն ՄԱԿ համակողմանի տեսչության իրականացմանը այն լրացումներին համապատասխան, որոնք կներառվեն պաշտպանական քաղաքականության մասին օրինագծում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Կոնգրեսում ունեցած աղբյուրներին։ Այդ միջոցը, որը նախաձեռնել է կոնգրեսական Բրեդլի Շերմանը, պահանջում է երկրներից ստորագրել այսպես կոչված Լրացուցիչ արձանագրություն։ Հասկանալի է, որ ԱԷՄԳ-ն մանրակրկիտ տեսչություն է իրականացրել միջուկային էներգետիկայի օբյեկտներում, որպեսզի համոզվի, որ երկրները միջուկային զենք չեն պատրաստվում ստեղծել։

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վաղուց բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի հետ, որը ցանկանում է կառուցել երկու ատոմակայան եւ կարող է դրա համար օգտագործել ԱՄՆ տեխնոլոգիան։

Օրենսդիրները ցանկանում են ավելի մեծ հսկողություն  Սաուդյան Արաբիայի հետ ցանկացած գործարքի պարագայում այն բանից հետո, երբ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը անցած տարի հայտարարեց, որ իր երկիրը չի ցանկանում միջուկային զենք, բայց կսկսկի մշակել, եթե Իրանն ստեղծի այն։

Միջուկային զենքի չտարածման գծով փորձագետները կարծում են, որ օրինագծում միջոցը ներառելը լավ քայլ էր, բայց Կոնգրեսը պետք է ավելին անի։

Սեպտեմբերին ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար Ռիկ Փերին նամակ էր ուղարկել սաուդցի պաշտոնյաներին, որում ասվում էր, որ ցանկացած գործարք միջուկային էներգետիկայի վերաբերյալ պետք է պարունակի նաեւ այսպես կոչված պարտավորություն՝ հրաժարվելու ուրանի հարստացումից կամ վերամշակումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է աշխարհում հակասեմիտականության աճի մասին
Մենք հակասեմիտականության հարձակումների վերածնունդ ենք դիտարկում այստեղ՝ Նյու Յորքում եւ ամբողջ աշխարհում,․․․
Ժնեւում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում կայացել է Հայաստանի ազգային զեկույցի քննարկումը
ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի ազգային զեկույցի քննարկումը...
Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթնաժողով անցկացնել
Պետք է զգոն լինել եւ բաց չթողնել, չանտեսել, երբ առաջանում են ատելության, շովինիզմի, հակեսեմիտիզմի առաջին ծիլերը․․․
Կլիմայական փախստականներին չի կարելի զրկել ապաստանի իրավունքից, եթե նրանց կյանքը վտանգված է․ ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 280 մլն մարդ ստիպված կլինի արտագաղթել գլոբալ տաքացման հետեւանքով․․․
Հյուսիսային Կորեան կարող է ստիպված լինել նոր ուղի ընտրել
Քանի որ Միացյալ Նահանգները անտեսում է միջուկային խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման վերջնաժամկետը,,,
ՄԱԿ աշխատանքային խումբը կդիտարկի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում
Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը...
Ֆոտոռեպորտաժներ