News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տնտեսական առաջընթացի վերջին տարիների ամենամեծ սպառնալիքը նախագահ Դոնալդ Թրամփն է։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ռիչարդ Հաասը, հայտնում է CNBC-ը։

Անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը 2020թ․ համաշխարհային տնտեսության վրա կարող է 700 միլիարդ դոլար նստել։

Սակայն Թրամփը կառչել է համաշխարհային առեւտրից։ Հաասը համարում է, որ եթե Թրամփը ուզենա, նա կարող է նահանջել, որպեսզի մեղմացնի որոշ տուրքեր, եւ դա էլ իր հերթին մի քիչ կկարգավորի ամերիկյան եւ համաշխարհային տնտեսությունը։

«Ես ենթադրում եմ, որ Չինաստանի հետ կկնքվի մասնակի առեւտրային գործարք։ Դա չի վերաբերի բոլոր հիմնական սկզբունքներին, սակայն կլինի սահմանափակ համաձայնագիր, որը կմեծացնի ամներիկյան արտահանումը Չինաստան»,- ասել է նա՝ հավելելով․ «Կա Կոնգրեսի միջոցով ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա համաձայնագրի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ համաձայանգրի հասնելու մեծ հնարավորություն»։

«Այսպիսով, Թրամփը կարող է մի քիչ առաջ շարժվել առեւտրի ոլորտում։ Եւ եթե նա ուզենա, կարող է նվազեցնել տուրքերը, ասենք, եթե նա որոշ տնտեսական վերելք է ուզում»,- նշել է Հաասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ