News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհրաժարվի խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե այն իրեն շնորհեն։ Այս մասին երեքշաբթի նա ասել է Անկարայում ելույթի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Լրագրողը հարցրել է Թուրքիայի նախագահին, թե ինչպես կվարվի, եթե իրեն նման պարգեւ հանձնվի։ Նախագահը պատասխանել է, որ «կհրաժարվի» դրանից։ Էրդողանի հավաստիացմամբ՝ «Նոբելյան կոմիտեն սպառել է իրեն եւ քաղաքականացված ու գաղափարական կազմակերպություն է»։

Ավելի վաղ Անկարան դեմ էր արտահայտվել գրականության Նոբելյան մրցանակը ավստրիացի գրող Պետեր Խանդկեին շնորհելուն, որն ասել էր, որ Սրեբրենիցայի դեպքերը դիտարկում է որպես հակամարտություն երկու եղբայր ժողովուրդների միջեւ։ Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք բոյկոտել են Խանդկեի պարգեւատրման արարողությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ