News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակչուհի 32-ամյա Ինետա Գալստյանը հղիության 9-րդ ամսում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կորցրել է պտղին, ինչի մեջ ամուսինները մեղադրում են «Վարդենիսի» ծննդատան բժիշկներին։

NEWS.am-ի հետ զրույցում ծննդկանի ամուսինը՝ Հրայր Խուրշուդյանն ասաց, որ կնոջ նկատմամբ բժիշկները ցուցաբերել են անփութություն եւ անտարբեր վերաբերմունք։

Նա պատմեց, որ կինը «Վարդենիսի» ծննդատանն անցել է կոնսուլտացիա, հղիության ընթացքում, ըստ ամուսնու, առողջական որեւէ խնդիր չի ունեցել.

«Ես բժշկին առաջարկել եմ, ասել եմ՝ բժիշկ եթե ինչ-որ լուրջ բան կա, կարող ենք հենց հիմա տեղափոխել Երեւանի ծննդատներից մեկը։ Բժիշկն էլ ինձ ասում էր՝ սաղ նորմալ է։ Էս դեպքի համար մեղադրում եմ բժիշկներին։ Վարդենիսի ծննդատան հերթապահ բժշկին եմ մեղադրում ու իր աշխատողին։ Այսօր 04։00-ի սահմաններում կինս իրեն լավ չէր զգում, գնացինք Վարդենիսի ծննդատուն, ասում եմ՝ շտապ օգնություն կանչեք, ինձ բանի տեղ չեն դնում, տեսնում են՝ կինս լավ չի, օգնություն չեն ցուցաբերում, ասում էին՝ սաղ լավ է, խնդիր չկա։ Երեխայի սրտի զարկերակը լսեցին, ասացին՝ նորմալ է, բայց նավսյակի մի հատ տարեք Մարտունիի ծննդատուն։ Ասացին՝ տարեք Մարտունի, այստեղ համապատասխան սարքավորումներ չունենք։ Հասցրի Մարտունիի ծննդատուն, մի կես ժամ անց կնոջս վիրահատեցին, հետո ասացին, որ երեխաս մահացել է»։

Հրայրը պատմեց, որ ունի երեք աղջիկ, եւ 8 տարի է՝ ինչ սպասում էին տղային։

Նա հայտնեց, որ այս պահին կնոջ վիճակը ծանր է, տեղափոխում են մայրաքաղաք։

Վերջում նաեւ նշեց, որ իրենց համայնքում հաճախակի են նման դեպքեր տեղի ունենում. «Հենց տանում են Վարդենիսի ծննդատուն կամ ծննդկանին կամ երեխային մի բան պատահում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
18-ամյա աղջիկը սպառնացել է նետվել Կիևյան կամրջից, քաղաքացիները փրկել են, սակայն րոպեներ անց նա նետվել է
Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների կողմից փրկվածին տեղափոխում են ոստիկանական ավտոմեքենան, որտեղ նա ոստիկաններին խնդրում է, որպեսզի իրեն ջուր տան...
Համագյուղացիների վեճը վերածվել էր ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ. 5 անձ բերման է ենթարկվել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 00.04-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի...
Շտապօգնության խումբն ահազանգել է, որ տանտերն իրեն ոչ ադեկվատ է պահում իրեն. Վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության...
Ադրբեջացիները չեն թաքցնում ուրախությունը Ստեփանակերտում պայթյունի առիթով. SpecialEurasia-ի հաշվետվությունը
Ադրբեջանի հարձակումն Արցախի դեմ լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել...
Պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել են. Արցախի ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել (ֆոտո)
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք...
Դանակահարություններ Երևանում․ Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Երեւանում, այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ