News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հոգեկան խնդիրներ ունեցող ամերիկացին սպառնացել է «ոչնչացնել» ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփին եւ Վլադիմիր Պուտինին, ու սպանել ամերիկյան պաշտոնյաների երեխաներին։

Դերիկ Մեթյու Պֆայֆերը Facebook-ում տեղադրել է տեսանյութ, որտեղ նա ձեռքերում ատրճանակներով հայհոյում է դաշնային դատավորին եւ սպառնում է սպանել ցանկացածին, ով կփորձի ձերբակալել իրեն։

Պֆայֆերին անօրինական զենք պահելու մեղադրանք է առաջադրվել եւ որոշվել է նրան ուղարկել հոգեբուժարան՝ հետազոտվելու։

Facebook-ում տեղադրված տեսանյութում, որը նկարահանվել է Ալաբամայի հարավում գտնվող հյուրանոցի համարում, Պֆայֆերը տալիս է գաղտնի ծառայության եւ ԱՄՆ դատախազի գրասենյակի աշխատակիցների անուններ եւ խոստանում է սպանել նրանց երեխաներին։

Նրա մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված Ruger LCP .380 ատրճանակ, իսկ հյուրանոցի համարում երեք տեսակ զինամթերք է եղել։

Պֆայֆերը 2014թ․ հոգեկան առողջությանը վերաբերող հետազոտություն է անցել այն բանից հետո, երբ ԱՄՆ գաղտնի ծառայությունը նրան այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամային սպանելու եւ Միչիգան նահանգի Ջեքսոն քաղաքում դաշնային շենքը պայթեցնելու սպառնալիքի մեղադրանք էր ներկայացրել։ Նրան «անձի պարանոիդալ խանգարում» էին ախտորոշել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ