News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հրապարակել ՌԴ-ին վերագրվող ընտրություններին միջամտության թեմայով Մոսկվայի եւ Վաշինգտոնի նամակագրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես հիշեցրի, որ մենք ԱՄՆ ներկայիս վարչակազմին առաջարկել ենք նամակագրությունը հրապարակայնացնել կիբեռտարածքում ռիսկերի հայտնվելու դեպքում հատուկ ստեղծված ալիքով, որը 2016 թվականի հոկտեմբերից 2017-ի հունվար իրականացվել է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ, որից պարզ կդառնա, որ մենք պատրաստ ենք ցանկացած հարցով համագործակցել՝ կապված ընտրություններին մեր միջամտության մասին ԱՄՆ կասկածների հետ»,- ասել է Լավրովը Միացյալ Նահանգներում այցի արդյունքներով:

Նախարարը նշել է, որ ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կտրականապես հրաժարվում էր այդ նամակագրությունը հրապարակել: «Եթե նաեւ ներկայիս վարչակազմն է հրաժարվում այդ նամակագրությունը հրապարակայնացնել,- ես չգիտեմ՝ ինչ պատկերացումներից ելնելով,- ապա մենք էլ ի՞նչ կարող ենք առաջարկել»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ Լավրովը Պոմպեոյի հետ մամուլի ասուլիսում նշել էր, որ Մոսկվան պատրաստ է հրապարակել Վաշինգտոնի հետ նամակագրությունը, որն առնչվում է ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտությանը, հենց որ ամերիկյան կողմը հաստատի այդ փաստաթղթերի հրապարակմանն իր համաձայնությունը:

«Ռուսական միջամտություն»

Ամերիկյան ընտրություններին իբր տեղի ունեցած ռուսական միջամտության թեման չի քննարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, հայտնել է Լավրովը:

«Մենք ընտրություններն ընդհանրապես չենք քննարկել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Սպիտակ տան այն տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին, որ Թրամփն իբր ռուսաստանցի նախարարին զգուշացրել է ընտրություններին միջամտության անթույլատրելիության մասին:

Լրագրողներից մեկը նաեւ ՌԴ ԱԳՆ ղեկավարին հարցրել է՝ իր հետ հանդիպման ժամանակ Թրամփն արդյոք դժգոհե՞լ է դեմոկրատներից, որոնք Միացյալ Նահանգների նախագահի իմփիչմենթի գործընթաց են սկսել: «Ես արդեն առաջին հարցին պատասխանելիս ասացի, թե մենք ինչպիսի թեմաներ ենք քննարկել, նաեւ սկզբում ասացի: Ոչ մի այլ բանի մասին այլեւս խոսք չի գնացել»,- ասել է Լավրովը:

Գաղտնիքներ չեն քննարկվում

Լավրովը հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումների ժամանակ՝ ո՛չ հիմա, ո՛չ 2017 թվականի մայիսին, ոչ մի գաղտնի տեղեկություն չի քննարկվել:

«Ինչ վերաբերում է նախագահ Թրամփի հետ մեր առաջին հանդիպմանը (2017 թվականի մայիսին Սպիտակ տանը), այնտեղ ոչ մի գաղտնի կամ կոնֆիդենցիալ տեղեկություն ոչ մեկը մեկը մյուսին չի բացահայտել»,- հայտնել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա շեշտել է, որ այս մասին արդեն բազմիցս ասվել է: «Եթե որեւէ մեկն այլ կերպ է կարծում, ապա մենք կցանկանայինք իմանալ, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է, այս պատմության մեջ կոնկրետ ինչ տեղեկության մասին է խոսքը, որն արդեն ձեռք է բերում սյուրռեալիստական ինչ-որ չափում»,- նշել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

«Իսկ այսօր [դեկտեմբերի 10-ին Սպիտակ տանը Թրամփի հետ Լավրովի հանդիպմանը]... Ես, ախր, չգիտեմ, թե դուք ինչն եք համարում գաղտնի տեղեկություն»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին: ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ավելի վաղ արդեն խոսել է ամերիկացի առաջնորդի հետ զրույցի թեմաների մասին (մասնավորապես՝ ռազմավարական կայունություն, անվտանգություն, սպառազինության վերահսկման եւ չտարածման ոլորտում գործերի վիճակ):

«Մտածեք, եթե այնտեղ ինչ-որ գաղտնիք գտնեք, սենսացիա արեք»,- ամփոփել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ