News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են ընդհանուր դիրքորոշումն այն մասին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք [ԱՄՆ պետքարտուղար] Մայքլ Պոմպեոյի հետ քննարկել ենք սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, ինչն այսօր հաստատել ենք՝ որ ռազմական լուծում չկա, որ անհրաժեշտ է առաջ մղել համազգային ներառական երկխոսությունը»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ դրա համար առաջին հերթին պետք է օգտագործվի քաղաքական գործընթացը Ժնեւում սիրիական սահմանադրական կոմիտեի աշխատանքի շրջանակում, ինչպես նաեւ պետք է որոնել «քաղաքական գործընթացին քրդերին ներգրավելու ուղիները»:

Լավրովն այնուհետեւ շարունակել է, որ Մոսկվայի կարծիքով՝ քրդերին ներգրավելն առաջին հերթին պետք է ընթանա Դամասկոսում կենտրոնական կառավարության հետ նրանց շփումների հաստատմամբ: ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝  ռուսական կողմն այս մասին խոսում է քրդերի հետ՝ «ցույց տալով, որ սա Սիրիայում թե՛ քրդերի, թե՛ մյուս էթնիկ եւ դավանաբանական խմբերի շահերի ապահովման միակ հուսալի ճանապարհն է»:

«Միացյալ Նահանգների հետ Սիրիայի հարցում երկխոսության խողովակ ունենք, որն առաջին հերթին զարգանում է ռազմական գերատեսչությունների գծով, այսպես կոչված, ապակոնֆիլկտինգի շրջանակում, սակայն շփումներ կան նաեւ ԱԳ նախարարությունների գծով»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Իդլիբը վերածվել է ահաբեկչության բուծարանի, եւ Թուրքիան, չնայած իր պարտավորություններին, առայժմ չի կարողանում այնտեղ գործող ընդդիմությանը տարանջատել ահաբեկչական խմբավորումներից, հավելել է Լավրովը: «Իդլիբը վերածվել է ահաբեկչության բուծարանի: Ցավոք, մեր թուրք գործընկերներն այնտեղ առայժմ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունը՝ զինված ընդդիմությանը, որը արատավորված չէ ահաբեկչական գործողություններով, առանձնացնել «Ջեբհաթ ան Նուսրայից»,- ասել է նա:

«Մենք հասկանում ենք, որ սա դժվար գործ է: Ժամանակին [ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք] Օբամայի վարչակազմը մեզ հավաստիացնում էր, որ իրենք զինյալներին, որոնք պատրաստ են քաղաքական երկխոսության, կտարանջատեն «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչներից, բայց այս խոստումը չնյութականացվեց, Օբամայի վարչակազմը չկարողացավ դա անել»,- շեշտել ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ սրա հետ կապված կասկածներ են առաջանում Վաշինգտոնի եւ «Ջեբհաթ ան Նուսրայի» հարաբերությունների վերաբերյալ: «Կասկածներ են եղել, որ «Ջեբհաթ ան Նուսրային» պահպանում են այն նպատակով, որ օգտագործեն [Սիրիայի նախագահ Բաշար] Ասադի օրինական կառավարության դեմ»,- հավելել է Լավրովը:

Նա նշել է, որ այս խմբավորումը փաստացի իր վերահսկողության տակ է վերցրել իդլիբյան ապաէսկալացիայի գոտին: «Եվ ոչ միայն իր վերահսկողության տակ է վերցրել, այլեւ այնտեղից հարվածներ է հասցնում ե՛ւ սիրիական զորքերի դիրքերին, ե՛ւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, ե՛ւ Հմեյմիմի ռուսական ռազմաօդային բազային: Այդ հարվածներից յուրաքանչյուրին մենք պատասխանում ենք»,- նշել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

«Անհնար է, իհարկե, այսպիսի իրավիճակն անվերջ պահպանել, իրավիճակի զարգացումը վերջնարդյունքում պետք է լինի այս գոտին ահաբեկիչներից լիովին ազատելը եւ այս ամբողջ տարածքի վրա օրինական կառավարության վերահսկողության վերականգնումը»,- հավելել է նա:

Պոմպեոն շահագրգռված է Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքի արդյունքների ձեռքբերմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: «Ես այսօր լսեցի պետքարտուղարի շահագրգռությունն այն մասին, որ նա հասնի սահմանադրական բարեփոխման արդյունքների, ինչը նախատեսված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւով»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը հարձակում է գործել Լաթաքիայի վրա՝ ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի մոտ
Նշվում է, որ տեղում հրդեհ է բռնկվել, պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս․․․
Ռուսաստանը Թուրքիային իր օգնությունն է առաջարկել Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարի խնդիրների լուծման գործում
Ռուսաստանը համոզված է, որ Սիրիայի հարավում լարվածության շարունակման հիմնական պատճառն ամերիկյան ներկայությունն է...
Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
«Ինչպես տեսնում ենք, կան դժվարություններ, դրանք պետք է լուծվեն...
Սիրիայում ԱՄՆ ԶՈւ ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել
Հարձակման հետեւանքով զգալի վնաս է հասցվել մեքենաներին․․․
Էբրահիմ Ռաիսի. Սիրիայում օտար ուժերի անօրինական ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի կայունության համար
«ԻՊ-ն ստեղծվել է ամերիկացիների կողմից...
Ռուսաստանն սկսել է պարեկումը Սիրիայում
Ռուսաստանցի զինծառայողները Սիրիայի՝ ահաբեկիչների կողմից վտանգ ներկայացնող տարածքներում մինչ այժմ պարեկում չէին իրականացնում...