News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պենտագոնը հայտարարել է, որ դադարեցնում է Սաուդյան Արաբիայի բոլոր զինծառայողների օպերատիվ պատրաստումն ԱՄՆ-ում անորոշ ժամանակով, որոշումն ընդունվել է Ֆլորիդայի ՌԾՈւ բազայում հրաձգությունից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով New York Times-ին։

Ավելի վաղ Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը տեղեկացրել էր իշխանությունների որոշման մասին՝ ժամանակավորապես դադարեցնել ռազմական ավիացիա ուսումնասիրող ավելի քան 300 սաուդցի ուսանողների թռիչքային պատրաստության պարապմունքները։

Պարբերականը նշում է, որ անորոշ ժամկետով դադարեցվել են ուսանողների թռիչքային ուսուցումը, հեռահար հրաձգության եւ մնացած բոլոր ակտիվ պարապմունքները, բացի լսարանային պարապմունքներից, օրինակ՝ լեզվի դասընթացներից։

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Դեւիդ Նորքվիսթը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սահմանափակումները վերաբերում են 852 սաուդցի ուսանողի, որոնք ռազմական պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում։ Նա նշել է, որ այդ միջոցներն ընդունվել են անվտանգության պայմանների վերանայման շրջանակում, որոնք իշխանությունները հետագայում կկիրառեն 5,1 հազար օտարերկրացի ուսանողների հանդեպ, որոնք ռազմական պատրաստություն են անցնում երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ