News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից պարբերաբար իրականացվում են անվճար խմբային դասընթացներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր շահագրգիռ ան, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Դասընթացներն անցկացվում են մարզային բաժինների մասնագետների կողմից, թեմաների ընտրությունն իրականացվում է հատուկ տվյալների հավաքագրման և վերլուծության արդյունքում, ինչպես նաև գիտնականների և գյուղոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առաջարկությունների հիման վրա:

Հերթական խմբային դասընթացը կազմակերպվել էր դեկտեմբերի 10-ին՝ Արարատի մարզի Արաքսավան համայնքում: Այն նվիրված էր ջերմատնային պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վնասատուների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցառումների իրականացմանը:

Դասընթացի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին, մասնավորապես` ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման և փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերին:

Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Արարատի բաժնի պետ Գոռ Գալստյանն իր խոսքում նշել է, որ բաժնի կողմից արդեն իսկ իրականացվել է 18 խմբային դասընթաց, դրանց մասնակցել են 270-ից ավել տնտեսվարողներ:

Նա նաև հավելել է, որ մարզի համայնքներում առավել մեծ հետաքրքրություն կա հատկապես գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և «խելացի» անասնաշենքերի ծրագրերի նկատմամբ:

«Ֆերմերները, մասնակցելով դասընթացին, ծանոթանում են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող նորություններին: Նույն գործունեությամբ զբաղվող շահառուներին դասընթաց է մատուցվում խնդրո առարկա ոլորտում կիրառելի լուծումների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ ներկայացվում է նաև այլ ֆերմերների կողմից կիրառված փորձը», - իր հերթին նշել է Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետ Ծովինար Զաքարյանը:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, սկսած 2019 թվականի հուլիսից, վարչության կողմից իրականացվել է 120 խմբային դասընթաց, որոնց մասնակցել են շուրջ 1500 տնտեսվարողներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունները փաստորեն արգելում են արժութային-դիլերական բրոքերային գործունեությունը
Նման մոտեցում կիրառվում է շատ երկրներում...
Մսավաճառներն ու անասնապահները առավոտյան փակել են Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը
Մենք համաձայն չենք սպանդանոցային մորթին եւ եթե Կառավարությունը հետ չկանգնի իր այդ որոշումից, կրկին ճանապարհը կփակենք…
Կկարողանա՞ն արդյոք կենսաթոշակառուներն առանց բանկ այցելելու կենսաթոշակ ստանալ. օրինագիծ
Գործող օրենքում առաջարկվում է կետ ավելացնել, որի համաձայն, եթե կենսաթոշակառուն հաշմանդամություն ունի, ապա ...
Մեզ հետ սովորող 63-ամյա մարդ կար, հաստատ ծնողազուրկ կլինի. գուցե նրա թոշակի մասի՞ն էլ մտածեք. Սերգեյ Բագրատյանը հեգնեց
Սա ձեր չաշխատելու արդյունքն է, նախագիծը ներկայացնում են թվերով ժողովուրդ ջան, սա հայոց լեզվի, գրականության շարադրություն չէ…
Չեմ կարծում, որ սպանդանոցների վերաբերյալ օրենքի կիրառումը 6 ամսով հետաձգելը ինչ-որ հարց կլուծի. CARD-ի մասնագետ
Բակային մորթը համարվում է հակասանիտարական եւ հակահիգիենիկ ու այդ գործընթացն անվերահսկելի է…
«Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. շուկաներում խուսափում են առանց թղթի միս վերցնել. թանկացման սպասում կա
Եթե սպանդանոցի թուղթը չունենանք, մեզ անմիջապես 300 հազար տուգանելու են։ Երեք օր է՝ միս չենք վերցրել...