News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին ամփոփվել են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուդիթ և Վիկտոր Սարյանների աջակցությամբ, հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Պաշտպանը շնորհավորել է մարդու իրավունքների եռատոնը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, ԱՀ Սահմանադրության և ԱՀ անկախության հանրաքվեի օրերը:

«Այս խորհրդանշական օրը ամփոփում ենք մրցույթի արդյունքները՝ գոհունակությամբ, որ մրցույթին բավականին շատ երեխաներ են մասնակցել՝ ուսումնասիրելով իրենց իրավունքները և ներկայացնելով դրանք ստեղծագործական մոտեցումներով: Կարող ենք արձանագրել, որ հարյուրավոր անձինք ընդգրկվել են հայտերի ներկայացման գործընթացում, իսկ հազարավորները հետևել են մրցույթի ընթացքին, ինչը նշանակում է, որ բազմաթիվ երեխաներ ու չափահաս անձինք դարձան ավելի իրազեկված երեխաների իրավունքների և մտահոգությունների մասին: Կարևոր է, որ երեխաները հնարավորություն ստացան իրենց աչքերով ներկայացնել սեփական իրավունքներն ու հիմնախնդիրները: Սիրելի՛ երեխաներ, շնորհակալ եմ բոլորիդ և հպարտ եմ ձեզնով։ Վստահ եմ՝ մեր ապագան ամուր ձեռքերում է»,- նշել է Ա.Բեգլարյանը:

Մրցույթի լուսանկարների անվանակարգում առաջին մրցանակային հորիզոնականը զբաղեցրել է Անգելինա Ֆարսիյանը, երկրորդ հորիզոնականը՝ Սաթի Ղազարյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Լինա Խաչատրյանը: Տեսանյութերի անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Արթուր Դավթյանը, երկրորդ տեղը՝ Վերոնիկա Ավետիսյանը և 9 այլ աշակերտներ, իսկ երրորդ տեղը՝ Լյուդմիլա Բաբայանը:

Մրցույթին մասնակցել են 82 երեխաներ՝ Ստեփանակերտի և շրջանների դպրոցներից: Առաջին փուլում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում հավաքագրվել են հավանումներ, որոնց հիման վրա ութական ստեղծագործություններ անցել են երկրորդ փուլ: Այնուհետև մրցութային հանձնաժողովը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախագահությամբ, գնահատել է հայտերը թեմային համապատասխանելիության և ստեղծագործականության չափորոշիչներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ