News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննվել են ամբաստանյալները։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Արմեն Բիլյանը արդարացվեց ոստիկանի սպանության համար. նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Նա մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց…
Պավլիկ Մանուկյանը՝ 10, Վարուժան Ավետիսյանը՝ 9.6, Սմբատ Բարսեղյանը 25 տարի դատապարտվեցին․ հրապարակվեց վճիռը
Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով 10 մեղադրյալների դատավճիռը…
Եթե մեկը դատվում է սպանության գործով, դա կարելի՞ է անվանել քաղաքական հետապնդում․ Աղազարյանը՝ «Սասնա ծռերի» մասին
Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, կապ չունի, թե որ հարցի շուրջ և ցուցաբերի իր անվստահությունը մեր նկատմամբ, անձամբ ես պատրաստ եմ հեռանալ...
Դատախազները «Սասնա ծռերի» համար պահանջում են 8 տարի 6 ամսից մինչեւ ցմահ ազատազրկում
Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել վերագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործությունների կատարման եղանակը…
«Սասնա ծռերի» գործով դատական նիստին հրապարակվում է դատախազների մեղադրական ճառը
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու…
Ամենաշատ