News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին հատուկ ընթացակարգով երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։ Քվեարկությունից առաջ  «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց, քանի որ իշխող խմբակցության պատգամավորների մեծ մասը դահլիճում չէին։

20 րոպե ընդումիջումից հետո, երբ «Իմ քայլի» պատգամավորներն արդեն տեղում էին, հարցը քվեարկության դրվեց։ Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության օգտին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ՝ 34, ևս 7 պատգամավոր կողմ լինելու մասին նամակ էին ներկայացրել։ Դեմ էին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, օրենքի ընդունումից 2 ամսվա ընթացքում հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր։ Պետաիրավական հանձնաժողովն առաջարկել էր այս նախագծի համար սահմանել հատուկ ընթացակարգ, այն է՝ 2-րդ ընթերումը իրականացնել 24-ժամվա ընթացքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել