News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այս նախագծով լեգալացնում եք պարազիտիզմը եւ խրախուսում անձանց, ովքեր, ձեր իսկ կարծիքով, հանցագործներ են։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում դեկտեմբերի 11-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ՍԴ դատավորներին երկար տարիներ խրախուսելու են, մինչեւ այն պահը, երբ կհասնեն կենսաթոշակային տարիքի, երբ կսկսեն վճարել իրենց գործունեության համար նախատեսված կենսաթոշակները։ «Դա, ըստ էության, քաղաքական պրեսինգ է, որին դիմել է գործող իշխանությունը՝ չկարողանալով գտնել խնդրի իրավաբանական լուծումը»,- ընդգծել է Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ դա հակասահմանադրական քաղաքական որոշում է, բայց ոչ իրավական։

Հիշեցնենք, որ սկանդալային օրենքը կառավարող «Իմ քայլը» դաշինքի ջանքերով ընդունվեց։ Դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ