News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել մի օրինագծի, որով նախատեսվում է ՀՀ քաղաքացիների գրպանից տարեկան 630 միլիոն դրամ հատկացնել Սահմանադրական  դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորներին պարզապես տեղները հանգիստ նստելու համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի ընդունումից հետո ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

«Ես ուզում եմ մեր հայրենակիցներին իրազեկել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել մի օրինագծի, որով նախատեսվում է ձեր գրպանից տարեկան 630 միլիոն դրամ հատկացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորներին պարզապես տեղները հանգիստ նստելու համար»,-նշեց նա։

Իսայանը դիմեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին․ «Պարոն Միրզոյան, ի պատիվ ձեզ, մինչ երեկվա քննարկումները դուք կարողացել էիք լինել երեք խմբակցությունների ԱԺ նախագահը, բայց երեկ ՍԴ դատավորների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ դուք հանդիսացաք միայն «Իմ քայլը» խմբակցության ԱԺ նախագահը»։

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին հատուկ ընթացակարգով երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ