News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նման է «Թագավորի նոր հագուստը» հեքիաթի չափից ավելի ինքնագոհ գլխավոր կերպարին եւ ոչ մի իրավասություն չունի քննադատելու չինական իշխանությունների քաղաքականությունը Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (ՍՈւԻՇ, Չինաստանի հյուսիս-արեւմուտք)։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ նրա հայտարարությունները հիշեցնում են Հանս Քրիստիան Անդերսենի (1805-1875) «Թագավորի նոր հագուստը»  հեքիաթի (կերպարին),- նշել է նա ճեպազրույցում։- Առանց հագուստի մարդը (իր հագուստը) ցնցող է համարում։ ԱՄՆ-ը ոչ մի իրավասություն չունի քննարկելու մարդու իրավունքների (պաշտպանության) եւ առաքինության հարցերը Չինաստանում»։

Դիվանագետի խոսքով՝ վերջին 70 տարիներին Պեկինը «հասել է մեծ հաջողությունների» համապատասխան հարցերում։ Նա հիշեցրել է, որ Չինաստանի իշխանությունները հսկայական ոստյուն են կատարել աղքատության դեմ պայքարում եւ  ներքաղաքական կայունության ապահովման հարցում, այդ թվում ազգային հարցի լուծման ոլորտում։ «Հույս ունեմ, ամերիկյան կողմը, այնուամենայնիվ, կկարողանա ընդունել այս փաստը»,- ամփոփել է Հուա Չունյին։

Երեքշաբթի Պոմպեոն հերթական անգամ քննադատել է Չինաստանի կենտրոնական իշխանությունների «ոչ դեմոկրատական միջոցները», որոնք, իբր, ոտնահարում են ՍՈւԻՇ փոքրամասնությունների կրոնական եւ քաղաքացիական ազատությունները։ Այս շրջանը բնակեցված է ույղուրներով՝ իսլամադավան ազգային փոքրամասնություն։ Վաշինգտոնը պարբերաբար ընդգծում է, որ Չինաստանի կառավարությունն այս շրջանում իրականացնում է քաղաքականություն, որն անտեսում է «համամարդկային արժեքները»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ