News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարվա ընթացքում 7-րդ գումարման Ազգային ժողովը ոչ մի անգամ անգործություն չի դրսեւորել եւ մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել: Այս մասին դեկտեմբերի 11-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Այդուհանդերձ, նա նշեց, որ խորհրդարանին պակասում է համբերությունն ու  համերաշխությունը: «Կարծում եմ՝ նոր Հայաստանում բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ խորհրդարանն ավելի արդյունավետ աշխատի, քան այս տարի: Մենք շատ ենք խոսում, սիրո, համբերության, համերաշխության հեղափոխության մասին, սակայն մեր ամենօրյա գործունեության մեջ դա այնքան էլ ուժեղ չի արտացոլվում»,- դժգոհեց Տոնոյանը՝ հույս հայտնելով, որ գալիք տարի իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի ավարտել այն աշխատանքը, որը չհաջողվեց կատարել այս տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ