News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, մերժել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ամփոփիչ հայտարարությունում, որն արվել է Նուր Սուլթանում Սիրիայի վերաբերյալ հանդիպման արդյունքների հիման վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այս առնչությամբ մերժել ենք նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը, ներառյալ ինքնակառավարման ապօրինի նախաձեռնությունները ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, եւ վճռականություն ենք հայտնել դիմակայելու անջատողական պլաններին՝ ուղղված Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խափանմանը, եւ ինչն սպառնում է հարեւան երկրների ազգային անվտանգությանը»,- հայտարարությունն ընթերցել է Ղազախստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Շահրաթ Նուրիշեւը։

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները դատապարտել են նաեւ Իսրայելի գրոհները Սիրիայում՝ որպես սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը։

ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան դատապարտել են Սիրիայում նավթի վաճառքից ստացվող եկամուտների անօրինական յուրացումը։

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները Իդլիբի նահանգի խաղաղ բնակչության պաշտպանության  կոնկրետ միջոցներ կձեռնարկեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք ռուս զինվորական է տուժել Սիրիայում շարասյան պայթեցման ժամանակ
Տուժել են նաեւ թուրքական զրահամեքենայի անձնակազմի անդամները…
Գերմանիայի կառավարությունը ոչ լեգիտիմ է անվանել Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելք
Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գործողությունները Սիրիայում գլխավոր գործոն կդառնան հանրապետության համար․ Էրդողան
«Մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը հարեւան Սիրիայում կայունության եւ բարգավաճման ապահովման համար․․․
Պուտինը Իրանի եւ Թուրքիայի ղեկավարներին առաջարկել է քննարկել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի նոր միջոցառումները
Այսօրվա տեսակոնֆերանսի գլխավոր նպատակներից մեկն է միասին վերլուծել այդ երկրում ընթացիկ իրադրությունը…
ԱՄՆ-ն օգտագործում է Սիրիայի բնական ռեսուրսները՝ ձևացնելով, որ պայքարում է ահաբեկչության դեմ․ Ռոհանի
«ԱՄՆ օկուպանտ ուժերի անօրինական ներկայությունը Սիրիայում անկայունության գործոն է այս երկրի եւ ողջ տարածաշրջանի համար․․
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սիրիայի վերաբերյալ
«Մենք նշել ենք մեր հաստատակամ հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը․․․