News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր թոշակի գնալու օրենսդրական նախաձեռնությունը գործող իշխանությունների կողմից պարզված ձեռք է: Այս մասին դեկտեմբերի 11-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց խորհրդարանի՝ իշխող «Իմ քայլը» դաշինքից փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը «զավթված էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից»: «Այս երկու մարդիկ քաղաքական առումով երկիր էին ստեղծել, որը պետք ՝ սպասարկեր սկզբում Քոչարյանին, հետո՝ Սարգսյանին: Եվ այդպես ամեն անգամ, իսկ դատական համակարգը այդ ռեժիմի մասն էր եւ նրան էր սպասարկում»,- ասաց Սիմոնյանը:

Փոխխոսնակի համոզմամբ՝ հենց այս պատճառով լրատվամիջոցները բազմիցս հայտարարել են քաղբանտարկյալների առկայության, նախագահականից դատավորներին զանգերի մասին: «Բայց Հայաստանի ժողովուրդն իշխանափոխություն արեց: Օրենսդիր մարմնի հետ կապված խնդիր առաջացավ, Հայաստանի ժողովրդին կանգնեցնելու փորձ եղավ: Իսկ հիմա կա դատական իշխանության հետ կապված խնդիր, եւ սա գրանցում են ոչ միայն իշխող ուժի ներկայացուցիչները: Բայց երբ այս հարցի լուծման համար քայլ է կատարվում, իշխանություններին մեղադրում են, որ ցանկանում են համակարգն իրենց հարմար կառուցել: Եթե նրանք դա ցանկանային, ապա ամեն ինչ կթողնեին այնպես, ինչպես կա: Մենք ցանկանում ենք ստեղծել դատական համակարգ, որն անկախ կգործի՝ ինչպես իշխանության երրորդ ճյուղ»,- հավաստիացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհը:

«Ձեռք է պարզվել բոլորին: Ով այն կսեղմի՝ չգիտեմ»,- ամփոփեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը հավանության արժանացրեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ թոշակի գնալու մասին օրենքը: Այն առաջացրել է հանրային-քաղաքական արձագանք, դարձել լայն քննադատության թեմա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ