News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառուցի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառուցի է։ Ինչո՞ւ։

Հիմնական պատճառները մի քանիսն են։

- Այն չի ներկայացնում Հայաստանի իրական քաղաքական խճանկարը և այդ պատճառով այն չի կարող կատարել իր հիմնական առաքելությունը՝ քաղաքական հիմնական բանավեճերը սահմանափակել խորհրդարանի պատերի ներսում։

- Խորհրդարանի կազմը քաղաքական չէ, այնտեղ մեծամասնություն են կազմում քաղաքական առումով պատահական (շատ մեղմ ասած) մարդիկ,

-Խորհրդարանը ինքնուրույն քաղաքական մարմին չէ։ Դեռևս գործադիր մարմնից այս աստիճան կախված խորհրդարան չի եղել։

- Սա ամենահակաժողովրդական խորհրդարանն է, ինչը շատերի համար կարող է անսովոր հնչել, որովհետև բոլորին ներշնչել են, որ Հայաստանում կատարվել է դեմոկրատական հեղափոխություն և խորհրդարան են մտել "ազնիվ" մարդիկ։ Դեմոկրատիան հիմնված է արժեքների վրա՝ խոսքի ազատություն, պատասխանատվություն, դիմացին լսելը և հարգելը։ Մենք պատգամավորների մոտ այդ հատկությունները չենք տեսնում, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորների հաճախակի օգտագործվող խոսքերը սպառնալիքներն են։ Նման աստիճանի անհանդուրժողականություն անգամ նախկին իշխանությունների ժամանակ չի եղել, եթե չհաշվենք 1996-ին խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների ջարդը։

Խորհրդարանական ճգնաժամը անխուսափելի է, ավելի ճիշտ, այդ ճգնաժամն այն իր մեջ պարունակում է և սուր դրսևորումները դեռևս առջևում են»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ