News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի բյուջեն ամանորյա տոնակատարությունների համար կազմում է 158 մլն 512 հազար դրամ։ Բացի այդ, կառավարությունն այս տարի հատկացրել է ավելի քան 271 մլն դրամ, ինչը թույլ է տվել մեծացնել տոնակատարությունների մասշտաբները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց  Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Այսպիսով, Նոր տարվա տոնակատարության համար գումարով հատկացվում է 430 մլն դրամ։

Այնուհետեւ, մայրաքաղաքի իշխանությունների հասցեին բարձրացված քննադատության ֆոնին փոխքաղաքապետը շեշտադրել է այն, որ հենց քաղաքային բյուջեի ծախսերն են նախորդ 2 տարիների համեմատ կրճատվել 40 մլն դրամով։ Դա Վիրաբյանը նշեց ի պատասխան այն դիտողության, թե ներկա քաղաքապետը նախկինում քննադատում էր նախկին իշխանություններին ավելորդ ծախսերի համար։ «2017 թվականին քաղաքի բյուջեն տոնակատարության համար կազմել է 199 մլն 46 հազար դրամ, 2018-ին՝ 167 մլն 860 հազար դրամ։ Քանի որ փողերը հատկացվել են Երեւանում Նոր տարվա անցկացման համար, ապա տրամաբանական է, որ տոնի կազմակերպումն էլ պատվիրակվի քաղաքին»,- նշել է նա։ Փոխքաղաքապետը պարզաբանել է, որ կառավարության հատկացրած գումարը տոնակատարության համար անհնար է ուղղել այլ նպատակների, օրինակ՝ մայրաքաղաքի սոցիալական կամ կոմունալ խնդիրների  լուծմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ