News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի հայ եկեղեցու դռները ապրիլի 10-ի պատարագին մասնակցելու այցելած հավատացյալների համար փակ են եղել։ Եկեղեցու դռները փակելու որոշման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ժնեւի հայ եկեղեցական վարչությունը, սակայն ինչպես NEWS.am-ը տեղեկացավ իր հավաստի աղբյուրներից, եկեղեցու դռները հավատացյալների եւ Էջմիածնի պատվիրակության առաջ փակել է հենց համայնքի հովիվ Տեր Աբել քահանան:

Բանն այն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույց համարվող Ժնեւի եկեղեցական վարչությունը մի քանի անգամ նամակ է ուղարկել Էջմիածին, որում հայտարարել է, որ չի ընդունում Մայր Աթոռի որոշումները Շվեյցարիայի հայոց թեմի թեմական կառույցները կազմակերպելու եւ թեմական առաջնորդ նշանակելու վերաբերյալ։ Իրականում 1990-ականներին թեմի ստեղծման համար Ժնեւի եկեղեցական վարչությունն է դիմել Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսին, որպեսզի նա համապատասխան կոնդակով Շվեյցարիայի հայկական գաղութը թեմի վերածի: 1992 թ. Վազգեն Ա-ի կոնդակով Շվեյցարիայում թեմը հիմնվել է:

Ժնեւի եկեղեցական վարչության ղեկավարության փոփոխությունից հետո մերժվում է Վազգեն Ա-ի տնօրինությունները, իսկ Գարեգին Ա Կաթողիկոսի շրջանում` առանց կաթողիկոսի հետ համաձայնեցնելու, Ժնեւի վարչությունը ծառայության է հրավիրում Տ. Աբել քահանա Մանուկյանին։ Գարեգին Ա-ն դատապարտում է, ըստ եկեղեցու, ոչ օրինական սույն քայլը եւ արգելում քահանայի հետագա ծառայությունը Շվեյցարիայում: Գարեգին Ա-ի որոշումը եւս մերժվում է:

Վերջերս արդեն Գարեգին Բ-ի որոշմամբ, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ եւ Ժնեւի հոգեւոր հովիվ է նշանակվել Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն` Տ. Աբել քահանա Մանուկյանը հենց Ժնեւ ժամանած Էջմիածնի պատվիրակության եւ նրանց հետ պատարագին եկած հավատացյալների պատճառով է փակել եկեղեցու դռները:

Նշենք, որ Ժնեւում շուրջ 2000 հայ է ապրում, որոնց մի մասն է դեմ արտահայտվել Մայր Աթոռի որոշմանը, սակայն այս դիրքորոշումը ներկայացվում է իբրեւ ողջ շվեյցարահայության կարծիք: Հայտնի է, որ Շվեյցարիայի այլ քաղաքներում ապրող հայերը բացասաբար չեն տրամադրված Մայր Աթոռից ժամանած պատվիրակի թեմի առաջնորդության ստանձնման հարցի կապակցությամբ։

Ժնեւի Եկեղեցական վարչությունն իր որոշումը պատճառաբանում է նրանով, որ  Մայր Աթոռը ցանկանում է համայնքի եւ ծխի գումարներին տիրանալ, իսկ կիրակի եկեղեցու դռների փակ պահելը բացատրում է նրանով, որ չեն ցանկացել համայնքի ներսում  ավելորդ լարվածություն ստեղծել։

Մայր Աթոռն իր հերթին հերքում է «գումարների տիրանալու» մասին լուրերը, եւ նշում, որ հանգանակությունները կամ բարեգործությունը կատարվում է անհատական կարգով, իսկ Շվեյցարիայի նոր հոգեւոր հովիվ եւ առաջնորդական փոխանորդ նշանակելու որոշման պատճառը Շվեյցարիայի հայ համայնքի հոգեւոր կյանքի կազմակերպումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ