News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ կապի նախարար Սիմոնետա Սոմարուգան, որը կառավարությունում ներկայկացնում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, 2020 թվականին երկրի նախագահ է ընտրվել: Ընտրությունները տեղի են ունեցել Դաշնային ժողովի երկու պալատների համատեղ նիստում, քվեարկության ընթացքը հեռարձակվել է առցանց ռեժիմում խորհրդարանի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սիմոնետա Սոմարուգան ծնվել է 1960 թվականի մայիսի 14-ին Արգաու կանտոնի Սինս քաղաքում: Ավարտել է Լյուցեռնի կոնսերվատորիան, դասավանդել է Ֆրիբուրի կոնսերվատորիայում: 1993 թվականից ղեկավարել է Սպառողների իրավունքների պաշտպանության հիմնադրամը: 1997 – 2005 թվականներին եղել է Կյոնից քաղաքի համայնքային խորհրդականը: 1999 - 2003 թվականներին՝ Ազգային խորհրդի (խորհրդարանի մեծ պալատ) պատգամավոր: 2003-2010 թվականներին՝ Կանտոնների խորհրդի (փոքր պալատ) պատգամավոր: Շվեյցարիայի կառավարությունում աշխատում է 2010 թվականից: Մինչեւ 2018 թվականը եղել է արդարադատության եւ ոստիկանության նախարարը, իսկ ընթացիկ տարվա սկզբից ղեկավարում է շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ կապի նախարարությունը:

Դաշնային ժողովում 2020 թվականին երկրի փոխնախագահ է ընտրվել Շվեյցարական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ, էկոնոմիկայի, կրթության եւ հետազոտությունների նախարար Գի Պարմելենը: Նա 60 տարեկան է: Ծագումով Վո կանտոնի Բուրսեն քաղաքից է: Ավարտել է Մարսելենի գյուղատնտեսական դպրոցը, ստացել դաշնային դիպլոմ: Խորհրդարան է ընտրվել 2003 թվականին, կառավարությունում է 2015 թվականից:

Շվեյցարիայում նախագահի եւ փոխնախագահի պաշտոնները հերթագայությամբ զբաղեցնում են Դաշնային խորհրդի (կառավարության) անդամները, որը կազմված է 7 նախարարից: Չորեքշաբթի տեղի ունեցած ընտրությունների ելքը կանխորոշված էր կառավարություն մտած խոշորագույն կուսակցությունների կոնսենսուսով, եւ նախագահին ու փոխնախագահին փոխելը ոչ մի կերպ չի անդրադառնա երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա, քանի որ առանցքային խնդիրները կառավարությունում կոլեգիալ կերպով են լուծվում: Շվեյցարիայի նախագահը պետության ղեկավարը չէ. դա Դաշնային խորհրդի առանձնաշնորհն է, որն իականացվում է հավաքական կերպով: Նախագահը նախագահում է կառավարության նիստերին, եւ ձայների հավասարության դեպքում նրա կարծիքը դառնում է վճռորոշ, նա նաեւ ընդունում է Շվեյցարիա այցեր կատարող արտասահմանյան պետությունների ղեկավարներին:

Չորեքշաբթի ավելի վաղ Դաշնային խորհուրդը լիազորությունների 4 տարի ժամկետով ընտրել էր 7 անդամներին: Քվեարկությունն անցկացվել է Շվեյցարիայում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Դաշնային խորհուդը փոփոխություններ չի կրել: Կառավարությունը կրկին կազմված է 4 խոշորագույն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք ներկայացնում են Շվեյցարական Անդրդաշնության քաղաքական ուժերի լայն սպեկտրը՝ ձախերից մինչեւ աջեր: Նախարարական պորտֆելների բաշխման հարցը կառավարության անդամները կորոշեն առաջիկա նիստերից մեկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ