News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նրանցից շատերը, ովքեր երբեք չեն մտածել Գյումրիի եւ նրա բնակիչների մասին, այսօր հանկարծ դարձել են «գյումիրիամոլներ»: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ ի պատասխան այն քննադատության, որ Երեւանում Ամանորի տոնակատարության համար հատկացված փողի մի մասը կարելի էր ուղղել աղետի գոտու, մասնավորապես՝ Գյումրիի բնակիչների կարիքների բավարարմանը: 

Նա միաժամանակ գոհունակություն հայտնեց հանրապետության երկրորդ քաղաքի հանդեպ մեծացած ուշադրությամբ: «Սակայն հարց է ծագում՝ որտե՞ղ էին նախկինում որոշ քննադատներ եւ ինչո՞ւ նման գրառումներ չէին կատարում համացանցում: 2016 թվականին, երբ մենք փորձում էինք միջոցներ գտնել Գյումրիի անօթեւանների համար, նրանցից ոչ մեկը չարձագանքեց, չնայած դիմել էինք բոլորին, սակայն այսօրվա քննադատներից շատերի հեռախոսներն այդ ժամանակ անհասանելի էին: Ի տարբերություն նրանց՝ Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը այդ ժամանակ ակտիվորեն մասնակցել է բարեգործական ծրագրերին»,- նշեց փոխքաղաքապետը: Վիրաբյանը նկատեց, որ անթույլատրելի է փորձել դիվիդենտներ շահել այս խնդրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ