News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այո, 600 մլն դրամը փոքր գումար չէ, դա բարձր գին է, բայց մենք պետք է վճարենք այդ բարձր գինը։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցում դեկտեմբերի 11-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ մեկնաբանելով արդեն ընդունված օրենքը Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։

Իրենք կարծում են, ասաց Բաբկեն Թունյանը, որ այս հարցը պետք է լուծել առանց որեւէ ցնցման, եւ 600 մլն դրամն այդ նպատակի իրականացման ու Հայաստանի ապագայի ապահովման համար «այնքան էլ մեծ գումար չէ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին հավանություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքին։ Այն հասարակական-քաղաքական արձագանք է առաջացրել, դարձել լայն քննադատության առարկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ