News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

The Verge պարբերականը կազմել է, խմբագրության կարծիքով, վերջին 10 տարիների 100 գլխավոր դեւայսների ցուցակը: Տասնամյակի մեծագույն գաջեթ է համարվել iPhone 4-ը, փոխանցում է Lenta-ն: 

Մեդիայի գլխավոր խմբագիր Նիլ Պատելի խոսքով՝ 2010 թվի թողարկության սարքը շուկայում ամենագեղեցիկ, ինովացիոն եւ ազդեցիկ սմարթֆոնն է: Հոդվածում նշվում է, որ Apple-ի ֆլագմանը դարձել է առաջին հեռախոսը, որի պատյանը ապակուց եւ մետաղից է, ունի А4 չիպ, շշմեցուցիչ Retina դիսփլեյ, հարմար ՕՀ:

Երկրորդ տեղում է հայտնվել Amazon Echo սմարթֆոնը, որը խելացի դեւայսների ամերիկյան շուկայի առաջատարներից է, երրորդ տեղում է MacBook Air դյուրակիր նոթբուքը: Առաջին տասնյակում են հայտնվել Apple-ի եւս 2 արտադրանք՝ AirPods Pro նոր ականջակալները (6-րդ տեղ) եւ Apple Watch 3 խելացի ժամացույցը (7-րդ տեղ): Խմբագրությունը 4-րդ հորիզոնականում է դրել Samsung Galaxy S6 հանրահայտ սմարթֆոնը, որը թողարկվել է 2015 թվականին, 5-րդ տեղում է Tesla Model S էլեկտրաքարը:

Վարկանիշային ցուցակում են հայտնվել նաեւ այնպիսի վիճելի դեւայսներ, ինչպես՝ Juul էլեկտրոնային ծխախոտը, iPhone-ի լիցքավորման մալուխները, սելֆիի ձողը եւ սփիները: Թոփ-100-ը եզրափակում է Google Glass ակնոցը՝ թողարկված 2013 թվականին, բայց այդպես էլ տարածում չստացած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ